Վալդանո. Մեք մոռանում ենք, որ Մեսսին կարող էր Իսպանիայի հավաքականում խաղալ
ՍպորտՄադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն մեկնաբանել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի՝ Արգենտինայի հավաքական վերադառնալու որոշումը և հայտարարել, որ ոչ ոք իրավունք չունի կասկածի տակ դնելու ֆուտբոլիստի նվիրվածությունն իր երկրին։
-Մեսսին ունի մի բան, որը շատ ավելի բարձր է, քան հոգեկան ապրումներն ու անհանգստությունները, և դա նրա նվիրվածությունն է իր երկրին ու հավաքականին։ Մենք մոռանում ենք, որ նա կարող էր Իսպանիայի հավաքականում խաղալ «Բարսելոնայի» իր թիմակիցների հետ և շատ ավելի մեծ հնարավորություններ ունենալ գլխավերևում տարբեր մրցաշարերի գավաթներ պահելու, քան մեր հավաքականում (Վալդանոն արգենտինացի է և խաղացել է այդ երկրի ազգային հավաքականում-Sport.times.am)։ Բացի այդ, նա առաջնորդվել է իր զգացմունքներով,-ասել է Վալդանոն։
Մեսսին հավաքականից հեռանալու որոշման մասին հայտարարել էր Ամերիկայի գավաթի եզրափակչում Չիլիից կրած պարտությունից հետո, սակայն Արգենտինայի նոր գլխավոր մարզիչ Էդգարդո Բաուսայի հետ զրույցից հետո փոխել էր որոշումը։