Մարիանոն՝ Զիդանին. Ինձ շանս տվեք, և ես կնվաճեմ «Ոսկե գնդակը»
ՍպորտՄադրիդի «Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասը չի մտածում ակումբը փոխելու մասին։ Երիտասարդ ֆուտբոլիստին չի վախեցնում «Արքայական ակումբի» բարձր մրցակցությունը հիմնական կազմում խաղալու համար։
-Մարզի´չ, ես գիտեմ, որ մրցակցությունը բարձր է։ Բայց ինձ հնարավորություն տվեք «Ռեալում», և ես կնվաճեմ «Ոսկե գնդակը»,-Մարիանոյի՝ Զիդանին ուղղված խոսքն է մեջբերում «OK Diario»-ն։
Անցյալ մրցաշրջանում Դիասը խաղում էր «Կաստիլյայում»՝ «Ռեալի» պահեստային թիմում։ Պրիմերայի մեկնարկային տուրի՝ «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում (3:0) նա ընդգրկված էր հայտացուցակում, սակայն խաղաժամանակ չստացավ։