Էլարդայսին չի վախեցնում Հարտի խաղային պրակտիկայի պակասը
Սպորտ«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ջո Հարտը հրավիրվել է Անգլիայի հավաքական, չնայած խաղային պրակտիկայի հնարավորություն չի ստանում ակումբում։
«Ման. Սիթիի» նոր գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նախընտրում է «քաղաքայինների» մեկնարկային կազմում որպես դարպասապահ տեսնել Վիլի Կաբալյերոյին։ Մոտ ժամանակներս անգլիական ակումբը նաև ձեռք կբերի «Բարսելոնայի» դարպասապահ Կլաուդիո Բրավոյին։
-Հարտը միանշանակ կազմում կլինի, թեև դեռ նրա հետ չեմ զրուցել,-հայտարարել է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Սեմ Էլարդայսը։
Հարտին ձեռք բերելու ցանկություն ունեն «Սևիլյան», Դորտմունդի «Բորուսսիան» և «Էվերթոնը»։