Թուրքիան Ավստրիայից ետ է կանչում իր դեսպանին
ՄիջազգայինԹուրքիան Ավստրիայից ետ է կանչում իր դեսպանին խորհրդակցությունների համար: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն:
«Վերջին դեպքերի հետ կապված մենք Վիեննայից ետ ենք կանչել մեր դեսպանին խորհրդակցություն անցկացնելու և Ավստրիայի հետ մեր հարաբերություները վերանայելու համար», - Չավուշօղլուի խոսքը մեջբերել է Star պարբերականը:
Չավուշօղլուն երկուշաբթի հայտարարել է, որ իր մոտ է կանչել դեսպանին` կապված Ավստրիայում ուրբաթ տեղի ունեցած ցույցի հետ, որն անցկացվել է ի պաշտպանություն Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը:
ԶԼՄ-ների տվյալներով` ցույցի ժամանակ Վիեննայում բախումներ են տեղի ունեցել քրդերի և թուրքական համայնքի ներկայացուցիչների միջև, որոնք ևս ցույց էին նախաձեռնել նույն ժամին: