Կարեն Գրիգորյանը և Վահե Բաղդասարյանը առաջատարների թվում են
ՍպորտԻսպանիայում ընթացող «Բարսելոնա Սանթս» միջազգային մրցաշարում արդեն կայացել են մեկնարկային առաջին երեք տուրերի հանդիպումները: 21 շախմատիստ, ովքեր իրենց ակտիվում գրանցել են 3-ական միավոր, գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Առաջատարների խմբում են ընթանում նաև Կարեն Գրիգորյանը և Վահե Բաղդասարյանը:
«Արմենպրես»-ը հայտնում է, որ տեղեկությունը հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի լրատվության բաժինը:
Մրցաշարում հանդես եկող մեր մյուս շախմատիստները գրանցել են հետևյալ արդյունքները. Տիգրան Ս. Պետրոսյանը վաստակել է 2,5, Կարեն Մովսիսյանը՝ 2, Գեորգի Նանյանը՝ 1 միավոր: