Ավարտվել է Իսպանիայի առաջնության առաջին տուրը
ՍպորտԻսպանիայի առաջնության 1-ին տուրում տեղի ունեցան վերջին 2 հանդիպումները:Իսպանիայի առաջնության նորեկներից «Լեգանես»-ը հյուրընկալվելիս կարողացել է անսպասելի առավելության հասնել Վիգոն ներկայացնող «Սելտա»-ի նկատմամբ: Տուրի վերջին խաղում «Վալենսիա»-ն սեփական հարկի տակ ուժերն է չափել «Լաս Պալմաս»-ի հետ: «Չղջիկներն» անակնկալ պարտություն են կրել 2-4 հաշվով:
Իսպանիայի առաջնության առաջին տուրի մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները.
«Մալագա»-«Օսասունա»`1-1
«Դեպորտիվո»-«Էյբար»`2-1
«Բարսելոնա»-«Բետիս»` 6-2
«Գրանադա»-«Վիլիառեալ»`1-1
«Սպորտինգ»-«Ատլետիկ Բիլբաո» `2-1
«Ռեալ Սոսիեդադ»-«Ռեալ Մադրիդ»` 0-3
«Ատլետիկո Մադրիդ»-«Ալավես»` 1-1
«Սևիլիա»-«էսպանյոլ»`6-4: