Այսօր Սյունիքի մարզպետարանում մարզպետ Սուրիկ Խաչատրյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել հացի արտադրությամբ զբաղվող գործարարների հետ: Այս մասին տեղեկանում ենք մարզպետարանի կայքից: Նշվում է, որ համակողմանի վերլուծության է ենթարկվել ոլորտի ողջ արտադրական ընթացքը, ալյուրի ձեռքբերումից մինչեւ հացը քաղաքացիներին հասցնելը: Քննարկվել են հացի գնագոյացման խնդիրները և քաշի ավելացման արտադրական, տնտեսական հնարավորությունները: Մարզպետի եւ գործարարների համատեղ քննարկման արդյունքում որոշվել է հացարտադրության մեջ ներկայումս ֆիքսված հացի 500 գրամի դեպքում 240 դրամ հարաբերակցությունը փոխել, դարձնելով 600 գրամ հացի դիմաց 240 դրամ: Որոշումն ուժի մեջ կմտնի վաղվանից:
Աղբյուր՝ armtimes.com