Իրաքի Քուրդիստանի ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին ժամանել է Անկարա
ՄիջազգայինԻրաքի Քուրդիստանի ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին մեկնել է Անկարա. հաղորդում է t24.com.tr լրատվական կայքը:
Նախատեսվում է, որ այսօր ժամը 16:00-ին Բարզանին Անկարայում պետք է հանդիպում անցկացնի մի շարք թուրք պաշտոնյաների հետ, որոնց անունները դեռևս չեն հայտարարվում:
Հանդիպման օրակարգում առաջնային թեման Իրաքում Քուրդիստանի անկախության մասին սպասվելիք հանրաքվեն է:
Նախատեսվում է նաև, որ կողմերը պետք է քննարկեն Թուրքիայում հուլիսի 15-ի հեղաշրջման տապալված փորձից հետո զարգացող իրադարձությունները, PKK-ի (Քուրդիստանի Աշխատավորական կուսակցություն) վերջին գործողությունները, ինչպես նաև ԻՊ-ի («Իսլամական պետություն» խմբավորում) դեմ համատեղ պայքարի հնարավոր միջոցները:
Բարզանին հայտարարել է, որ վաղուց էր ցանկանում այցելել Անկարա, սակայն զբաղվածության պատճառով ստիպված էր հետաձգել այդ հանդիպումները: