Ադրբեջանում զինվորը մահացել է հոսանքահարումից
ՄիջազգայինԱդրբեջանի արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պահպանության գնդում դժբախտ դեպք է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, զինվոր Աղալար Ալիեւը հոսանքահարվել եւ տեղում մահացել է: Փաստի առնչությամբ հետաքննություն է կատարվում:
Բաց աղբյուրների համաձայն` 2016 թվականի ընթացքում սա Ադրբեջանի զինված ուժերում եւ պաշտպանական համակարգի այլ կառույցներում տեղ գտած եւ հայտնի դարձած մահացու ելքով 133-րդ դեպքն է: