Չիչարիտոն կոտրել է ձեռքը
Սպորտ«Բայերի» մարզչական անձնակազմն առաջիկա շաբաթներին չի կարող հույսեր կապել միանգամից երկու առաջատար ֆուտբոլիստի հետ։
Հարձակվող Չիչարիտոն (Խավիեր Էրնանդես) կոտրել է ձեռքը։ «Kicker»-ը հաղորդում է, որ ֆուտբոլիստն ընկել է իր տան աստիճաններից։ Կիսապաշտպան Լարս Բենդերն էլ վնասվածք է ստացել Օլիմիպիական խաղերի եզրափակիչ՝ Բրազիլիայի դեմ հանդիպման (1:1, 11-մետրանոցներ՝ 4։5) ժամանակ։
Նախնական տվյալներով՝ և՛ Չիչարիտոն, և՛ Բենդերը չեն խաղա առնվազն երկու շաբաթ։