Պեպեն ընդհանուր խումբ է վերադարձել, Ռոնալդուն՝ ոչ
Սպորտ«Ռեալի»՝ վերականգնման փուլ անցնող ֆուտբոլիստների թիվն աստիճանաբար կրճատվում է։
Պաշտպան Պեպեն այսօրվանից սկսել է լիարժեք մարզումներ անցկացնել ընդհանուր խմբում։ Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ընդհանուր խմբում մարզվել է սահմանափակումներով, ապա անհատական ծրագրով աշխատել է մարզասրահում։ Մարզման առաջին հատվածին մասնակցել են նաև Ֆաբիու Կոենտրանուն, Կարիմ Բենզեման և Կեյլոր Նավասը։
«A Bola»-ն հաղորդում է, որ Պեպեն, ամենայն հավանականությամբ կկարողանա մասնակցել Իսպանիայի առաջնության երկրորդ տուրի՝ «Սելտայի» հետ խաղին, իսկ մյուս ֆուտբոլիստների մասնակցությունը հարցականի տակ է։
Նշենք նաև, որ այսօրվա մարզմանը չեն մասնակցել պաշտպան Սերխիո Ռամոսը և կիսապաշտպան Գարեթ Բեյլը․ բացակայության պատճառը հայտնի չէ։