Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 84-ի
ՄիջազգայինԻտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել Է 84-ի:
Ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Ֆաբրիցիո Կուրչոն, ով երկրի վարչապետ Մատեո Ռենցիի հետ գտնվում է երկրաշարժի էպիկենտրոնից ոչ հեռո գտնվող Ամատրիչե քաղաքում, տեղեկացրել Õ §, որ միայն այս քաղաքում և մոտակա Ակկումոլիում զոհվել է նվազագույնը 60 մարդ:
Գրեթե միաժամանակ Մարկե շրջանի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հայտարարել է, որ այս տարածաշրջանում զոհվել է 24 մարդ: Բացի այդ, բազմաթիվ մարդիկ մինչ այժմ համարվում են անհետ կորած և նրանց հստակ թիվը ճշգրտել դեռևս հնարավոր չի համարվում:
Ի հիշատակ երկրաշարժի զոհերի` Իտալիայում իջեցվել են երկրի պետական և Եվրամիության դրոշները: