Հովհաննես Համբարձումյանը դարձել է գոլի հեղինակ
ՍպորտՄակեդոնիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում, երկրի չեմպիոն «Վարդար»-ը մրցակցի հարկի տակ 9 անպատասխան գնդակ է ուղարկել «Սկենդերբեու Պորո»-ի դարպասը:45-րդ րոպե ին «Վարդար»-ի 4-րդ գոլը հեղինակել է Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը: Համբարձումյանը դիպուկ է իրացրել 11-մետրանոց հարվածը: