«Աբու-Դաբի» միջազգային մրցաշարում տեղի են ունեցել 5-րդ տուրի հանդիպումները
ՍպորտԱրաբական Միացյալ Էմիրություններում ընթացող «Աբու-Դաբի» միջազգային շախմատային մրցաշարում տեղի են ունեցել մրցաշարի 5-րդ տուրի հանդիպումները: Մեր շախմատիստներից Սամվել Տեր-Սահակյանը հաղթանակ է տոնել, Զավեն Անդրիասյանը իր պարտիան ավարտել է ոչ-ոքի արդյունքով, իսկ Հրանտ Մելքումյանը և Բրազիլիան ներկայացնող մեր հայրենակից Գրիգոր-Սևակ Մխիթարյանը պարտվել են: Խաղացված 5 տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է 4,5 միավոր վաստակած Ադհիբան Բաշկարանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիան:
Զավեն Անդրիասյանը և Սամվել Տեր-Սահակյանը առաջատարից ետ են մնում մեկական միավորով, իսկ Հրանտ Մելքումյանը և Գրիգոր-Սևակ Մխիթարյանը վաստակել են 3-ական միավոր: