Կարեն Գրիգորյանը «Բարսելոնա Սանթս»-ի առաջատարների թվում է
ՍպորտՏեղի են ունեցել «Բարսելոնա Սանթս» մրցաշարի 6-րդ տուրի հանդիպումները: Առաջատարների խմբում ընթացող Կարեն Գրիգորյանը իր պարտիան ավարտել է ոչ-ոքի: 6-րդ տուրի իրենց պարտիաներում հաղթանակնր են գրանցել Կարեն Մովսիսյանը, Տիգրան Հարությունյանը և Տիգրան Ս. Պետրոսյանը: Վահե Բաղդասարյանը պարտություն է կրել: Խաղացված վե ց տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են 5,5 միավոր վաստակած 3 շախմատիստ, որոնց թվում է Կարեն Գրիգորյանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիան:
Կարեն Մովսիսյանը վաստակել է 5, Վահե Բաղդասարյանը և Տիգրան Հարությունյանը՝ 4,5-ական, իսկ Տիգրան Ս. Պետրոսյանը՝ 4 միավոր: