Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 250-ի
ՄիջազգայինԻտալիայի կենտրոնական հատվածում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 250-ի:
Ինչպես հաղորդում է Interfax-ը, այդ մասին հայտնել են Իտալիայի քաղաքացիական պաշտպանության իշխանությունները:
Ավելի վաղ հաղորդվում էր 247 զոհի մասին: Բացի այդ, 365 մարդ հոսպիտալացվել է:
Փրկարարներին հաջողվել է ավերակների տակից դուրս բերել 215 մարդու: Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված է 5 հազար 400 մարդ:
Ավելի վաղ հաղորդել էինք նաև, որ ճշտվում է Իտալիայում տեղիունեցած երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների ևհայերի առկայության մասին տեղեկատվությունը։ ՀՀ դեսպանությունըմշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ: