Գերմանացիների 80 տոկոսից ավելին հանդես Է գալիս նիկաբն արգելելու օգտին. DeutschlandTrend
ՄիջազգայինԳերմանիայի քաղաքացիների մեծամասնությունը (81 տոկոս) հանդես Է գալիս նիկաբ (դեմքն ամբողջովին փակող գլխաշոր՝ աչքերի համար նեղ կտրվածքով) կրելու արգելք սահմանելու օգտին՝ առնվազն հասարակական վայրերում:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ են վկայում ARD հեռուստաալիքի DeutschlandTrend հարցման տվյալները:
Հարցման տվյալներով՝ յուրաքանչյուր երկրորդ գերմանացին (51 տոկոսը) պաշտպանում Է նիկաբի լրիվ արգելումը, յուրաքանչյուր երրորդը (30 տոկոսը) խելամիտ Է համարում մասնակի արգելքը, որը կգործի պետական կազմակերպություններում ու դպրոցներում: Հարցման մասնակիցների միայն 15 տոկոսն Է հայտարարել, որ սկզբունքորեն դեմ Է նիկաբ կրելու արգելքին:
Օգոստոսի 23-ին Independent թերթը հայտնել Էր, որ հյուսիսգերմանական Օսնաբրյուկում դատարանն արգելել Է դպրոցական մուսուլմանուհուն պարապմունքներին ներկայանալ նիկաբով:
Աշակերտուհին դատարան Էր դիմել այն բանից հետո, երբ գիմնազիայի ղեկավարությունն իրեն արգելել Էր դասարան գալ նիկաբով, դա հիմնավորելով այն հանգամանքով, որ աղջկա արտաքին տեսքը նրան խանգարում Է ուսուցիչների հետ բացեիբաց շփվելուն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: