Եղեգնաձորում տեղի է ունեցել «Բաց զվարճալի ֆուտբոլ» ծրագրի միջոցառում
ՍպորտԵղեգնաձորում տեղի է ունեցել ՀՖՖ կողմից կազմակերպվող «Բաց զվարճալի ֆուտբոլ» ծրագրի հերթական միջոցառումը:
Այս անգամ միջոցառմանը մասնակցում էին 140 երեխաներ, որոնք կատարեցին ֆուտբոլային վարժություններ և անցկացրեցին փոքր ֆուտբոլային խաղեր խաղադաշտում: ՀՖՖ-ն տրամադրել էր մարզահագուստ, գնդակներ և ֆուտբոլային այլ պարագաներ:
Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի լրատվության բաժինը: