Եվրոպա լիգա. Ընթացիկ խաղարկութան ֆինանսական մանրամասները
ՍպորտՀայտնի են ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի առաջիկա խաղարկության ֆինանսական մանրամասները:
Խմբային փուլին մասնակցող թիմերը կստանան 2.6-ական միլիոն եվրո:
Յուրաքանչյուր հաղթանակի համար թիմը ստանալու է 360 հազար, իսկ ոչ-ոքիի համար՝ 120 հազար եվրո:
Խմբի հաղթող թիմերը ստանալու են 600 հազար եվրո, իսկ 2-րդ հորիզոնականները զբաղեցրածները՝ 300 հազար:
1/16 եզրափակչին մասնակից թիմերի առանձին հասույթը կկազմի 500 հազար եվրո, 1/8 եզրափակչի համար կստանան ևս 750 հազար եվրո: Քառորդ եզրափակիչ անցած թիմերը ստանալու են 1 միլիոն եվրո, իսկ կիսաեզրափակիչ՝ 1.6:
Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկության հաղթողը ստանալու է 6.5 միլիոն եվրո, իսկ եզրափակչի մասնակիցը՝ 3.5 միլիոն: