«Տոտենհեմը» և «Լիվերպուլը» ոչ-ոքի խաղացին
ՍպորտԱնգլիայի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Տոտենհեմը» հյուրընկալեց «Լիվերպուլին»․ թիմերը ոչ-ոքի խաղացին՝ խփելով մեկական գոլ։
Հանդիպման հաշիվը 43-րդ րոպեին բացեց Ջեյմս Միլները՝ դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը, իսկ դաշտի տերերի պատասխան գնդակը 72-րդ րոպեին խփեց Դեննի Ռոուզը։

Այս հանդիպումից հետո «Տոտենհեմն» ունի 5 միավոր և դեռևս զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը, իսկ «Լիվերպուլը» 4 միավորով 8-րդ տեղում է։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 3-րդ տուր
«Տոտենհեմ» - «Լիվերպուլ»՝ 1։1
Գոլերը՝ Ռոուզ 72՛ - Միլներ 43՛/11-մետրանոց