Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը մոտ ապագայում Թուրքիային չի տեսնում ԵՄ կազմում
ՄիջազգայինԳերմանիայի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ մոտ ապագայում Թուրքիային չի տեսնում Եվրամիության կազմում, հայտնում է Reuters-ը:
Գաբրիելն ասել է, որ ինքը ներկայումս չի տեսնում, թե ինչպես կարող է Թուրքիան դառնալ ԵՄ անդամ:
Նախարարի խոսքով՝ Եվրամիությունը, որը ներկա պահին կորցնում է իր հիմնական անդամներից մեկին` Մեծ Բրիտանիային, գտնվում է ոչ այն վիճակում, որ իր կազմում ընդունի Թուրքիային: