Հունաստանը և Թուրքիան հայտարարել են երկկողմ հարաբերությունների զարգացման մտադրության մասին
ՄիջազգայինRIA Novosti-ի փոխանցմամբ` Հունաստանը և Թուրքիան մտադիր են զարգացնել երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունները, հայտարարել են երկու երկրների արտգործնախարարներ Նիկոս Կոտզիասը և Մևլյութ Չավուշօղլուն Կրետեում ոչ պաշտոնական հանդիպումից հետո:
Դա Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձից հետո թուրք բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն է Հունաստան:
«Ես հերթական անգամ թուրք ժողովրդին հայտնել եմ հույն ժողովրդի համերաշխությունը հեղաշրջման դեմ պայքարում, որը փորձել են պարտադրել Թուրքիային: Մենք խոսել ենք մեր համագործակցության մասին, և մենք որոշել ենք շարունակել և ընդլայնել խորհրդատվական, երկխոսության և համագործակցության ուղիները, որոնք մենք ունենք այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսական համագործակցության, տրանսպորտի համագործակցության, վստահության ամրապնդման միջոցների և քաղաքական երկխոսության»,- հայտարարել է Կոտզիասը հանդիպման արդյունքում: Նրա խոսքով` Թուրքիայի հետ Հունաստանը ունի «հատուկ հարաբերություններ և հատուկ հետաքրքրություններ»: