Իրանն Ադրբեջանում նոր դեսպան է նշանակել
ՄիջազգայինԻրանն Ադրբեջանում դեսպան է նշանակել Ջավադ Ջահանգիրզադեին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են իրանական ԶԼՄ-ները` նշելով, որ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին երեկ յոթ երկրների նորանշանակ դեսպանների թվում հանդիպել է նաեւ Ջավադ Ջահանգիրզադեի հետ:
Ջավադ Ջահանգիրզադեն մինչև Ադրբեջանում Իրանի դեսպան նշանակվելը զբաղեցրել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամի պաշտոնը: