ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մտահոգված է Ուկրաինայի արևելքում հրադադարի խախտմամբ
ՄիջազգայինՆԱՏՕ-ում մտահոգված են Ուկրաինայի արևելքում հրադադարի խախտմամբ: Այս մասին հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին:
«Մենք չափազանց մտահոգված ենք Ուկրաինայում տիրող իրավիճակով: Մեզ ուրախացրել է հրադադարի մասին որոշումը: Վերջերս, սակայն, մենք ականատես եղանք հրադադարի հերթական խախտումների: Սա մտահոգության մեծ առիթ է», - ասել է նա: