ԱՄՆ-ի ռմբակոծությունից Իրաքում անմեղ քաղաքացիներ են զոհվել
ՄիջազգայինԱմերիկյան օդային ուժերը հեկտեմբերի 6-ին ռմբակոծել են իրաքյան Հիթ քաղաքի կնետրոնում գտնվող շուկան, ինչի հետևանքով 22 քաղաքացի է զոհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, զոհերի թվում կան կանայք և երեխաներ:
Վիրավորվել է 43 մարդ: Միևնույ ն ժամանակ, իրաքյան ուժերը կամավորական ջոկատների հետ փորձում են ազատագրել Հիթ քաղաքը և շրջակա տարածքները, որոնք հայտնվել են ԻԼԻՊ կազմակերպության հսկողության տակ:
Քաղաքի 90 տոկոսը նրանց հսկողության տակ է: Ահաբեկիչները գրավել են քաղաքի ոստիկանական բաժանմունքներ, տարբեր տեսակի զենքեր, տանկեր:
ԱՄՆ-ը և դաշնակից երկրներն օգոստոսի սկզբից օդային հարվածներն են հասցնում Իրաքի տարածքում գտնվող ահաբեկչական խմբավորումներին: ԱՄՆ-ն հայտարարել էր, որ աջակցություն է ստանում ավելի քան 50 երկրներից: