«Ալաշկերտ»-ը երկրորդ միջազգային ընկերական խաղը կանցկացնի Իրաքի «Զախո» թիմի հետ
ՍպորտՀայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ը օգոստոսի 31-ին երկրորդ միջազգային ընկերական խաղը կանցկացնի: Այս անգամ ևս Հայաստանի առաջնության չեմպիոնը կհանդիպի Հայաստանում ուսումնամարզական հավաք անցկացնող, Իրաքի առաջնությանը նախապատրաստվող «Զախո» թիմի հետ:
«Արմենպրես»-ը հայտնում է, որ տեղեկությունը հաղորդում է «Ալաշկերտ»-ի լրատվության բաժինը:
Ի տարբերություն նախորդ հանդիպման, այս անգամ «Ալաշկերտ»-ը հանդես կգա հիմնական կազմի ֆուտբոլիստներով: «Ալաշկերտ» – «Զախո» խաղը տեղի կունենա ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում: Սկիզբը՝ ժամը 18:00-ին: