Ռամոսին զարմացրել է Կասիլյասին հավաքական չհրավիրելու հանգամանքը
ՍպորտՄադրիդի «Ռեալ»-ի ավագ Սերխիո Ռամոսը հայտնել է, որ չի հասկանում՝ ինչն է պատճառը, որ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Խուան Լապոտեգին հավաքական չի հարվիրել թիմի ավագ Իկեր Կասլիլյասին: Ռամոսը, Կասլիլյասի բացակայության պայմաններում Իսպանիայի հավաքականում կատարում է ավագի պարտականությունները: Ռամոսի խոսքով՝ հենց Իկերն է հանդիսան ում Իսպանիայի հավաքականի առաջատարը:
«Բոլորը զարմացած են այդհանգամանքով: Այնպիսի լեգենդար ֆուտբոլիստը, ինչպիսին Կասլիլյասն է, չի գտնվում հավաքականում: Իկերը մեր ավագն է, նրա բացակայությունը ինձ մոտ զարմանաք առաջացրեց: Ես խոսել եմ Իկերի հետ շատ երկար, բայց ես չէ, որ պետք է մեկնաբանեմ այդ իրավիճակը: Որոշումներ կայացնողը թիմի գլխավոր մարզիչն է»,-ասել է Սերխիո Ռամոսը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը հայտնում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: