Պուտինն օգոստոսի 31-ին չի մեկնի Թուրքիա. Պեսկով
ՄիջազգայինՌուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ծրագրում ներկա գտնվել օգոստոսի 31-ին Անթալիայում Ռուսաստանի ու Թուրքիայի ֆուտբոլային ընտրանիների ընկերական հանդիպմանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով թուրքական մամուլի այն հրապարակումները, թե ռուսական պետության ղեկավարը իբր մտադիր է Թուրքիայի նախագահի հետ միասին հետևել այդ հանդիպմանը:
Երբ Պեսկովին հարցրել են, թե արդյոք Պուտինի աշխատանքային գրաֆիկում կա՞ նման այց, Պեսկովը պատասխանել է. «Ո՛չ: Կերկրպագենք հեռվից»: