«Մարսել»-ը հայտարարել է ակումբն ամերիկացիներին վաճառելու մասին
ՍպորտԱմերիկացի գործարար Ֆրենկ Մաքքորտը բանակցություններ է վարում ֆրանսիական «Մարսել»-ը գնելու համար:
Ինչպես հաղորդում է «Սպորտ-էքսպրես»-ը, այդ մասին հայտարարել է ակումբի ղեկավարությունը պաշտոնական կայքի միջոցով: 63-ամյա ամերիկացին, ով մինչ այդ ղեկավարում էր բեյսբոլի «Լոս-Անջելես Դոջերս» ակումբը, դարձել է «Մարսել»-ը գնելու միակ հավակնորդը և մինչ տարեվերջ գործարքը պետք է տեղի ունենա: Դրա մանրամասները չեն հրապարակվում:
Մաքքորտն արդեն հանդիպում է ունեցել Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի հետ, որպեսզի ներկայացնի ակումբը ֆրանսիական ֆուտբոլի բարձունք վերադարձնելու ծրագիրը:
«Մարսել»-ում է հանդես է գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը: