Սիրիայում եւ Իրաքում հայտնաբերվել են ԻՊ-ի զոհերի 72 զանգվածային գերեզմաններ
Միջազգային«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալները Սիրիայում եւ Իրաքում զանգվածային սպանությունների զոհերի 72 գերեզմաններ են թողել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 30-ին հայտնել Է The Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով սեփական հետաքննության տվյալները:&n bsp;
Ընդհանուր առմամբ նման գերեզմաններում կարող են գտնվել 5 հազարից մինչեւ 15 հազար կամ ավելի դիեր:
Այս տվյալները գործակալությունն ստացել Է հարցազրույցների ընթացքում եւ արբնայակային լուսանկարների միջոցով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: