Թուրքիայում ձերբակալվել է Ստամբուլի նախկին ոստիկանապետը
ՄիջազգայինԹուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է Ստամբուլի նախկին ոստիկանապետ Հուսեյն Չափքընին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, ոստիկանապետի ձերբակալությունը տեղի է ունեցել գյուլենականների դեմ Ստամբուլի դատախազության կողմից տարվող քննության շրջանակում:
Ավելի վաղ ձերբակալվել էր նաև Ստամբուլի նախկին նահանգապետ Հուսեյն Ավնի Մութլուն: