«Բավարիան» կգնի Գնաբրիին և վարձակալության կհանձնի
Սպորտ«Արսենալի» կիսապաշտպան Սերժ Գնաբրին կարող է տեղափոխվել Մյունխենի «Բավարիա»։
Ինչպես հաղորդում է «Sky Germany»-ն, 21-ամյա գերմանացի ֆուտբոլիստը կարող է մյունխենյան ակումբում խաղալ հաջորդ մրցաշրջանից։ Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը վարձավճարով կհանձնվի «Վերդերին», սակայն տրանսֆերային իրավունքները կպատկանեն «Բավարիային»։ «Արսենալի» հետ Գնաբրիի պայմանագրն ավարտվում է հաջորդ տարի։