Վան Բաստենը չի աշխատի Հոլանդիայի հավաքականի մարզչական շտաբում
ՍպորտՀոլանդիայի ֆուտբոլի արքայական միությունը հայտնել է ազգային ընտրանու շտաբից Մարկո վան Բաստենի հեռանալու մասին:
51-ամյա հոլանդացին աշխատանքի է անցնելու ՖԻՖԱ-ում:
«ՖԻՖԱ-ն ինձ աշխատանք է առաջարկել զարգացման և բարեփոխման բաժնում: Զգում եմ, որ կկարողանամ իմ կյանքի մտքերն ու գաղափարները ներդնել այդ գործում»,- ասել է Վան Բաստենը:
Լեգենդար ֆուտբոլիստը Հոլանդիայի հավաքականի մարզչական շտաբում աշխատում էր նախորդ տարվանից: