Ամերիկյան ինքնաթիռը հարկադրական վայրԷջք Է կատարել Իռլանդիայում, տուժել Է 16 մարդ
ՄիջազգայինԱմերիկյան ինքնաթիռը հարկադրական վայրԷջք Է կատարել Իռլանդիայի Շեննոն օդանավակայանում, տուժել Է 16 մարդ, տեղեկացնում Է Արմենպրեսը՝ հղում անելով BBC-ին:
Վերքեր են ստացել The United Airlines ավիաընկերության ինքնաթիռի 14 ուղեւորներ եւ անձնակազմի երկու անդամներ, նրանց տեղափոխել են հիվանդանոց:
Ավիաընկերությունում հայտնել են, որ հարկադրական վայրԷջքի պատճառ Է դարձել մրրկայնությունը:
UA-880 չվերթը Տեխասի նահանգի Հյուսթոն քաղաքից ուղեւորվում Էր Լոնդոնի Հիթրոու օդանավակայան:
Boeing 767-300 ինքնաթիռում եղել են 207 ուղեւորներ եւ անձնակազմի 13 անդամներ: