Աշնանը կսկսվի նախընտրական շրջանը, այն լարված է լինելու. քաղաքագետ
ՔաղաքականԱյսօր հրավիրված ասուլիսի ժամանակ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, անդրադառնալով ներքաղաքական կյանքին ու հատկապես ընդդիմությանը, նշեց. «Ընդդիմություն չկա: Մարդիկ, որոնք քվեարկում են ընդդիմության համար, նրա օգտին չեն քվեարկում, այլ իշխանության դեմ։ Իսկ երբ մարդկանց մեծ մասը դեմ է քվեարկում, դա շատ տարօրինակ քաղաքական զարգացումների կարող է բերել»,- ասաց նա՝ հավելելով, թե աշնանն էլ կսկսվի նախընտրական շրջանը, որը լարված է լինելու:
«Իշխանությունները կփորձեն ինչ-որ միջոցների դիմել, պատրանքներ ստեղծել, բայց դրանով խնդիրը չի լուծվի, որովհետև վստահություն այլևս չկա: Մեզ մոտ այնպիսի վիճակ է ստեղծվել, որ երբ ինչ-որ մեկը մտնում է քաղաքականություն, կորցնում է վստահությունը: Երբ նա հարթակներում է՝ ֆիդայիի կերպարով, լավն է, բայց երբ ինչ-որ ռացիոնալ բան է ասում ու խոսում քաղաքականություն մտնելու մասին, միանգամից հեղինակազրկվում է»,- ասաց նա։