Դեկտեմբերին Օլանդը կհայտնի, թե ինքը մասնակցելու է արդյոք նախագահական ընտրություններին
ՄիջազգայինՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը դեկտեմբերի վերջին պաշտոնապես կհայտարարի՝ իր թեկնածությունն առաջադրելու Է արդյոք երկրորդ ժամկետի համար, թե ոչ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, օգոստոսի 31-ին հայտնել Է Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչ եւ պետության ղեկավարի մերձավոր քաղաքական զինակից Ստեֆան լե Ֆոլը:
«Ֆրանսուա Օլանդն իր թեկնածությունն առաջադրելու պլանների մասին կհայտարարի դեկտեմբերի վերջին»,- ասել Է լե Ֆոլը «Եվրոպա-1» ռադիոկայանի եթերում: Աշնանը Ելիսեյան պալատի ներկայիս տերը պլանավորել Է «մի քանի կարեւոր հանրահավաքներ անցկացնել, որոնց ընթացքում Օլանդը գնահատական կտա ընթացիկ իրադրությանը» եւ դրանով իսկ կամփոփի իր հնգամյա նախագահության արդյունքները:
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը կանցկացվի ապրիլի 23-ին, երկրորդը՝ մայիսի 7-ին: Ներկայում դրանց մասնակցելու իրենց մտադրությունների մասին արդեն պաշտոնապես հայտարարել են բազմաթիվ հայտնի քաղաքական գործիչներ, որոնց թվում Է նաեւ Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը: Հարցումների տվյալներով՝ նա լրջորեն կարող Է հավակնել երկրորդ փուլ անցնելուն:
Աջ կենտրոնամետ ընդդիմությունը՝ ի դեմս «Հանրապետականների», իր թեկնածուին կորոշի այս տարվա նոյեմբերին կայանալիք «փրայմերիզներում»: Այսօրվա դրությամբ առաջնության իրավունքը վիճարկում են 13 թեկնածուներ, որոնց թվում ֆավորիտներն են նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին եւ Բորդո քաղաքի քաղաքագլուխ Ալեն Ժյուպեն, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: