Չեխիա-Հայաստան հանդիպումը կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերությամբ
ՍպորտՀայաստանի և Չեխիայի ազգային հավաքականների միջև Մլադա Բոլեսլավում կայանալիք ընկերական հանդիպումն այնուամենայնիվ հեռարձակվելու է Հայաստանում:
«Հանրային հեռուստաընկերությունը, կարևորելով ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների հեռարձակումը, այսօր կցուցադրի Մլադա Բոլեսլավ քաղաքում կայանալիք Չեխիա – Հայաստան ֆուտբոլային ընկերական հանդիպումը»,- հայտնում է հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջը:
Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:15-ին և կլինի Առաջինի ուղիղ եթերում: