Ալյասկայում ինքնաթիռներ են բախվել. կան զոհեր
ՄիջազգայինBBC-ին հայտնում է, որ Ալյասկայի արևմուտքում երկու ոչ մեծ ինքնաթիռների բախման հետևանքով զոհվել է 5 մարդ:
Ալյասկա նահանգի Ազգային գվարդիայի զինվորականների տվյալներով` երկնքում բախվել է ամերիկյան Hageland Aviation ավիաընկերության մեկշարժիչանի Cessna 208 ինքնաթիռըմ, որում գտնվել է 3 մարդ և զբոսաշրջային Renfro’s Alaskan ընկերությանը պատկանող Piper PA-18 ինքնաթիռը, ում գտնվել է անձնակազմի 2 անդամ:
Դեպքը տեղի է ունեցել Ռուսկայա Միսիա բնակավայրի մոտ: Ինքնաթիռների կործանումից հետո դեպքի վայր է ուղևորվել բժիշկների խումբ, սակայն, ըստ զինվորականների, դեպքի հետևանքով ողջ մնացածներ չկան:
ԱՄՆ-ի երկնքում նման բախումներ չափազանց հազվադեպ են տեղի ունենում: