Հայաստանի հավաքականը մարզվել է Մլադա Բոլեսլավ ակումբի մարզումային դաշտում
Սպորտ«Մլադա Բոլեսլավ» ակումբի մարզումային դաշտում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի մարզումը, որը հիմնականում կրում էր վերականգնողական բնույթ։ Մարզմանը մասնակցում էին 20 ֆուտբոլիստներ։ Հենրիխ Մխիթարյանը դեռ բժշկական հետազոտությունների փուլում է, և առայժմ հայտնի չէ, թե որքանով է լուրջ Մխիթարյանի վնասվածքը, իսկ Կառլեն Մկրտչյանին և Հովհաննես Համբարձումյանին մարզիչները հանգստի հնարավոություն էին տվել երեկվա խաղից հետո։
«Արմենպրես»-ը հայտնում է, որ տեղեկությունը հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի լրատվական բաժինը:
Վաղը Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ևս մեկ մարզում, իսկ կեսօրից հետո կմեկնի Դանիա, որտեղ սեպտեմբեևի 4-ին տեղի կունենա Աշխարհի 2018 թ․ առաջնության ընտրական փուլի Դանիա-Հայաստան հանդիպումը։