Թուրքիայում քրդերի դեմ մարտերում թուրք զինվոր է սպանվել
ՄիջազգայինԹուրքիայի Սիիրթ (Սղերթ) նահանգի Փերվարի գավառում թուրք զինծառայողները նոր մարտեր են մղել Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալների դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Մարտերի հետևանքով զոհվել է մեկ զինվոր, ևս մեկը վիրավորվել է: Բախումների վայրում լայնածավալ գործողություններ են ընթանում քուրդ զինյալներին հայտնաբերելու նպատակով: