Լավրովը եւ Քերին քննարկել են Սիրիայի շուրջ համագործակցության հեռանկարները
ՄիջազգայինՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավորովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին սեպտեմբերի 1-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարի ուղղությամբ Մոսկվայի եւ Վաշինգտոնի փոխգործակցության հեռանկարները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտն ել Է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
«Ուշադրության կենտրոնում Է եղել Սիրիայի իրադրությունը, ներառյալ այնտեղ բույն դրած ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում ռուս-ամերիկյան փոխգործակցության հեռանկարները: Լավրովը կրկին ուշադրություն Է հրավիրել սիրիական ընդդիմության՝ ԱՄՆ-ի հետ կապված կազմավորումների թիկունքում թաքնվող ահաբեկիչներից շուտափույթ տարանջատման անհրաժեշտությունը, որոնք շարունակում են ակտիվ հարձակողական գործողությունները եւ գազանությունները զավթված տարածքներում»,- ասված Է ԱԳՆ-ի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: