Զանիերը ԵԱՀԿ-ում լուրջ պառակտում Է արձանագրել
ՄիջազգայինԵԱՀԿ-ում պառակտումն առաջանում Է անվտանգության հարցերի լուծման նկատմամբ տարբեր մոտեցումներից, սակայն այստեղ կարեւոր Է հաշվի առնել բոլոր մասնակիցների մտահոգությունները:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը սեպտեմբերի 1-ին հայտարարել Է Պոտսդամում ԵԱՀԿ-ի արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպման սկսվելուց առաջ:
«ԵԱՀԿ-ում առկա Է լուրջ պառակտում, եւ դա այս ոչ պաշտոնական հանդիպումն անցկացնելու լրացուցիչ պատճառ Է»,-ասել Է նա:«Մենք առաջ շարժվելու, անվտանգության ամրապնդման միջոցառումների տարբեր տեսլականներ ունենք,-ասել Է նա:-Անհրաժեշտ Է ուշադրության առնել բոլորի մտահոգությունները, բայց միեւնույն ժամանակ կարեւոր Է պահպանել ընդհանուր կանոնները»:Զանիերը հավելել Է, որ այս իրադրության մեջ գլխավոր խնդիրը մասնակիցների միջեւ երկխոսության պահպանումն Է:
«Պետք Է նաեւ նորացնել այն գործիքները, որոնք մենք օգտագործում ենք,-նշել Է նա:-Կազմակերպության ներսում պառակտման աճի պայմաններում դրանք նվազ արդյունավետ են դառնում»: ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը հավելել Է, որ կազմակերպության առջեւ ծառացած են բազմաթիվ տարբեր մարտահրավերներ՝ ահաբեկչության դեմ պայքարը, միգրացիոն ճգնաժամը, ուստի հանդիպման օրակարգն ընդգրկուն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: