Մեծ Բրիտանիան մնում Է Եվրոպայում, չնայած ԵՄ-ից դուրս գալուն. Ջոնսոն
ՄիջազգայինՄեծ Բրիտանիան կմնա եվրոպական քաղաքականության եւ դիվանագիտության մասնակիցը, չնայած ԵՄ-ից դուրս գալուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը սեպտեմբերի 1-ին հայտարարել Է Պոտսդամում ԵԱՀԿ-ի արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից առաջ:
«Այսօր, եւ, ես կարծում եմ, բոլորը կհամաձայնեն, եվրոպական աշխարհամասն անհամեմատ ավելի լավ վիճակում Է, քան 30 տարի առաջ,-ասել Է նա:-Բայց ակներեւ Է, որ խնդիրներ կան»:
«Իմ ներկայությունն այստեղ մեր ուղերձի բաղկացուցիչ մասն Է. ինչպիսին Էլ լինեն ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները, Մեծ Բրիտանիան չի լքում Եվրոպան: Մենք եվրոպական երկիր ենք, եվրոպական տերություն, եւ մենք ամենաանմիջական ձեւով ներգրավված ենք մնում մեր աշխարհամասի դիվանագիտության եւ քաղաքականության մեջ»,-նշել Է Ջոնսոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: