Ռամոս․ Հիանալի է, որ Իսկոն մնում է «Ռեալում»
Սպորտ«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսն ուրախ է, որ կիսապաշտպան Իսկոն չի հեռանալու մադրիդյան ակումբից։
-Բոլորս էլ գիտենք, թե որքան լավ ֆուտբոլիստ է Իսկոն։ Հիանալի նորություն է և մեծ ուրախություն, որ Իսկոն մնալու է «Ռեալում»։ Նա շատ օգտակար խաղացող է մեր թիմի համար,-Ռամոսի խոսքը մեջբերված է «Marca»-ից։
Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ «Ռեալի» ղեկավարությունն Իսկոյին առաջարկել է կանոնավոր խաղաժամանակ ստանալու համար վարձավճարով տեղափոխվել այլ ակումբ, սակայն ֆուտբոլիստը որոշել է մնալ և պայքարել մեկնարկային կազմում տեղ ունենալու համար։