Նիսը հայտնել է Բալոտելիին ձեռք բերելու մասին
ՍպորտԻտալացի հարձակվող Մարիո Բալոտելին կարիերան կշարունակի ֆրանսիական «Նիսում»:
Ֆրանսիական ԶԼՄ-ները հաղորդում են, որ 26-ամյա ֆուտբոլիստը «Նիս» է տեղափոխվել անվճար: Հայտնի է նաև, որ պայմանագրի վաղաժամկետ խզման համար «Լիվերպուլը» Բալոտելիին փոխհատուցում չի տրամադրելու:
Բալոտելին «Լիվերպուլ» է տեղափոխվել 2014 թվականին, իսկ նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Միլանում»:
Իտալական թիմում մասնակցած 20 խաղերում 1 գոլ է խփել: