Չինաստանում ավելի քան 40 հազար մարդ է տարհանվել «Լայոնռոկ» թայֆունի պատճառով
ՄիջազգայինՉինաստանի իշխանություններն ավելի քան 40 հազար մարդու են տարհանել երկրի հյուսիս-արեւելքում մոլեգնող «Լայոնռոկ» թայֆունի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է «Ցզեֆանցզյուն բաո» թերթը:
Տարերքի հիմնական հարվածը բաժին է հասել Ցզիլինի նահանգի Յանբյան-Կորեական ինքնավար շրջանին, որտեղ հորդառատ անձրեւների պատճառով կտրուկ բարձրացել է գետերի ջրերի մակարդակը: Նշվում է, որ աղետի վայր են ուղարկվել ավելի քան 3,6 հազար զինվորականներ ու Ժողովրդական զինված ոստիկանության մարտիկներ:
Չժունգո սինվեն լրատվական գործակալության տվյալներով՝ ընդամենը տարերքի հարվածից Չինաստանի հյուսիս-արեւելքում այս կամ այն չափով տուժել է ավելի քան 71 հազար մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: