Մեքսիկայում մեկ տոննա կոկաին են առգրավել
ՄիջազգայինՄեքսիկայում հատուկ գործողության արդյունքում մեկ տոննա կոկաին է առգրավվել, հայտնել է La Jornada-ն: Պարբերականի տեղեկություններով ապօրինի բեռը հայտնաբերվել է Խաղաղ օվկիանոսում՝ Օախակա նահանգի ափից 200 կիլոմետր հեռավորության վրա՝ նավակում: Նավակը, որը փորձում էր անցնել առափնյա պաշտպանության նավերի կողքով, օդանավից են նկատել: Նավակում գտել են կոկաինով հազար փաթեթ, որոնցից յուրաքանչյուրը մեկական կիլոգրամ էր կշռում:
Ստորին Քալիֆորնիա մեքսիկական նահանգի ափերի մոտ մեկ այլ հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է արագընթաց նավակ ՝ 850 կգ մարիխուանայով: Չորս մարդ է կալանավորվել: Թմրակարտելները տարբեր ուղիներ են օգտագործում Հարավային ու Կենտրոնական Ամերիկայի երկրներից, նաեւ Մեքսիկայից կոկաին ու մարիխուանա ՄԻացյալ Նահանգներ հասցնելու համար: