Ֆրանսիայի հավաքականը հաղթեց Իտալիային
ՍպորտԻտալիայի հավաքականը նորանշանակ մարզիչ Ջամպիերո Վենտուրայի գլխավորությամբ առաջին հանդիպումն անցկացրեց՝ Բարիում հյուրընկալելով Ֆրանսիայի ընտրանուն։
Ընկերական բնույթ կրող խաղում ֆրանսիացիները 3։1 հաշվով հաղթանակ տոնեցին․ Եվրոպայի փոխչեմպիոնների կազմում մեկական գոլ խփեցին Անտոնի Մարսյալը, Օլիվյե Ժիրուն և Լեյվին Կուրզավան, իսկ իտալացիների գնդակը խփեց Գրացիանո Պելեն։


Ընկերական հանդիպում
Իտալիա - Ֆրանսիա՝ 1։3
Գոլերը՝ Պելե 21՛ - Մարսյալ 17՛, Ժիրու 28՛, Կուրզավա 81՛