Գոռ Մինասյանը ՀԱՕԿ նախագահից ստացած բնակարանը համարում է գրանցած արդյունքի գնահատական
ՍպորտՌիոյում ավարտված ամառային օլիմպիական խաղերում արծաթե մեդալ նվաճած Գոռ Մինասյանը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից ստացել է 4 սենյականոց բնակարան:
Գոռ Մինասյանն իր ստացած բնակարանը բարեգործություն չի համարում, այլ կարծում է, որ բնակարանն իր ցուցադրած արդյունքի համար է տրվել:
«Նախ ցանակում եմ նշել, որ ստացածս բնակարանը նվեր չէ և ոչ էլ բարեգործություն է: Ես ստացել եմ բնակարանը իմ արդյունքի համար: Ես քիչ բան չեմ արել իմ երկրի համար: Ինձ թվում է արժանի եմ: Իմ արդյունքին համապատասխան պարգև եմ ստացել:
Շնորհակալ եմ պարոն Ծառուկյանին, որ գնահատում է մեր արածը և միշտ այսպիսի պարգևներով ոգևորում է մեզ, որ շարունակենք առաջ գնալ»,- նշեց Գոռ Մինասյանը: