Հայաստանի Մ-21 հավաքականը հաղթեց «Զախո» թիմին
ՍպորտԻնչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի Մ-21 հավաքականը անցկացնում է մարզական հավաք ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:
Այսօր մեր ընտրանին ստուգողական հանդիպում անցկացրեց Իրաքի «Զախո» թիմի հետ և նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց։ Հանդիպման միակ գոլը 6-րդ րոպեին խփեց Վիուլեն Այվազյանը: Նշենք նաև, որ 49-րդ րոպեին Պետրոս Ավետիսյանը չիրարցրեց 11-մետրանոց հարվածը: